Առանձին անհատի ընկերային դիրքավորումը, նրա վերաբերմունքը դեպի իր պետությունը-ահա թե ինչովէ պայմանավօրվում աըդ վերջինի ճակատագիրը-պետության ճակատագիրը: Հնարավոր են հեևյալ դիրքավորումները. Նախ` անհատը սիրում է իր պետությունը, և այդ դեպքում անձնվիրաբար գործում, զոհաբերում, տառապում նրա համար,որով և նպաստում նրա հզորացման և պաշտպանման: -Նա խորթանում է իր պետությունից` դառնում անտարբեր դեպի նրա ճակատագիրը, որով վերջինը դառնում է տկար դյուրակործան; -Վերջապես անհատը թշնամանում է իր պետությանը ու աշխատում ի կորուստ նրա: Պատմությամբ հաստատված են հետևյալ ճշմարտությունները. -Մարդը չի կռվում այն բանի համար, որը իրենը չի համարում`իրավական թե բարոյական տեսակետով: -Արիաբար մարտնչում է նա, ով տրամադիր է անձնվիրաբար գործելու այն հավաքականության համար, որին պատկանում է: -Անարի է նա, զոհաբերելու անտրամադիր ամեն անհատ, անկախընկերային դիրքից, իր խառնվածքից և հասակից:Որով եզրակացնում են որոշ ուղղության պատկանող ընկերաբաններ,-անհատին պիտի դնել այնպիսի վիճակում, որ նա հավատարմանա իր պետությանը և զատի իր ճակատագիրը նրա ճակատագրից: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
|